«Թումո»-ի այգում հայտաբերվել է ծառից կախված 41-ամյա կնոջ դի - RadioVan.fm

Онлайн

«Թումո»-ի այգում հայտաբերվել է ծառից կախված 41-ամյա կնոջ դի

2021-07-14 20:13 , Право, 1208

«Թումո»-ի այգում հայտաբերվել է ծառից կախված 41-ամյա կնոջ դի

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ այսօր՝ ժամը 13:20-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի «Թումո» կոչվող զբոսայգու շատրվանների մոտ դի կա:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և «Թումո» կոչվող զբոսայգում, դեպքի վայրի զննությամբ, հայտնաբերել իգական սեռի դի՝ ծառից կախված վիճակում:

Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դիակի ինքնությունը. նա Երևան քաղաքի բնակչուհի է՝ 41 տարեկան:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր։

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ կնոջ մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Лента

Рекомендуем посмотреть