Այսօր, նախևառաջ, հարգանքի և համերաշխության օր է: Այդ մասին այսօր, մինչ ընթացող քաղաքական գործընթացին անդրադառնալը, ՀՀԿ մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Խոսելով արդեն օրվա բուն գործընթացից՝ Հանրապետական կուսակցության մամլո խոսնակն ընդգծել է՝ ԱԺ ընտրությունների քվեարկության գործընթացը ընթանում է բնականոն հունով: Իսկ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերը իշխող կուսակցության մամլո խոսնակը բաժանել է երկու մասի: