Կնոջ դի՝ Արման Սահակյանի շտաբներից մեկում - RadioVan.fm

Онлайн

Կնոջ դի՝ Արման Սահակյանի շտաբներից մեկում

2017-04-02 05:05 , Общество, 885

Կնոջ դի՝ Արման Սահակյանի շտաբներից մեկում

Այսօր՝ ժամը 15:45-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հասրաթյան 16 շենքում գործող ընկերություններից մեկում կնոջ դի կա: Նշված հասցե են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը:

Երևանի Աջափնյակ համայնքում ՀՀԿ վարկանիշային թեկնածու Արման Սահակյանի ընտրական շտաբի մոտ կնոջ դի կա։

Ոստիկաններն ու քննիչերը այնտեղ հայտնաբերել են 77-ամյա Սուսաննա Հարությունյանի դին: Դատաբժշկի նախանական եզրակացության համաձայն ՝ դիակի վրա դռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նշված վայրն այս օրերին գործում է որպես ՀՀԿ վարկանիշային ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու Արման Սահակյանի նախնըտրական շտաբ:

Դեպքի առնչությամբ պատգամավորի թեկնածուն Aysor.am-ին տված հարցազրույցում նշել է. «Քաղաքացին փորձել է գնալ ընտրության, տեղամասի հարակից տարածքում իրեն վատ է զգացել։ Մեր շտաբի ներկայացուցիչները փորձել են իրեն առաջին օգնություն ցուցաբերել, շտապօգնություն են հրավիրել, տարել են մեր ընտրատեղամասային շտաբ, սակայն, ավաղ, հնարավոր չի եղել փրկել»: Արման Սահակյանի խոսքով՝ մահացած կինը ընտրատեղամասի հարևան շենքի բնակիչ է եղել։

Лента

Рекомендуем посмотреть