ԿԸՀ-ն բավարարել է Գորիսի քաղաքապետի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, ազատությունից զրկելու միջնորդությունները - RadioVan.fm

Онлайн

ԿԸՀ-ն բավարարել է Գորիսի քաղաքապետի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, ազատությունից զրկելու միջնորդությունները

2021-07-15 15:01 , Право, 940

ԿԸՀ-ն բավարարել է Գորիսի քաղաքապետի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, ազատությունից զրկելու միջնորդությունները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) այսօրվա նիստի արդյունքում բավարարել է Գորիս համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու դատախազության միջնորդությունները։

Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Նշվում է, որ որոշումը կուղարկվի ՀՀ ՀՔԾ՝ դրանից ածանցվող՝ մեղադրանքի առաջադրման և այլ դատավարական գործողությունները կատարելու։

Երեկ հայտնել էինք, որ Գորիսի քաղաքապետին անձեռնմխելիությունից զրկելու համար ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ։

Նշենք՝ դատախազությունը հայտնել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 154․2 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, ՀՀ քրեական օրենսգրքի 154․2 հոդվածի 1-ին մասով, նույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով հարուցված և ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում կատարվող նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարը 2021թ. հունիսի 20-ին ՀՀ-ում կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ նախապատրաստել է ծանր հանցագործություն՝ ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար նույն համայնքի Քարահունջ բնակավայրի երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալը, սակայն նրա կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել:

Лента

Рекомендуем посмотреть