«Ուրարտու»-ի համար կկառուցվի միջազգային չափանիշներով մարզադաշտ․ գործարար Չելոյանցը՝ Փաշինյանին - RadioVan.fm

Онлайн

«Ուրարտու»-ի համար կկառուցվի միջազգային չափանիշներով մարզադաշտ․ գործարար Չելոյանցը՝ Փաշինյանին

2021-07-15 17:51 , Экономика, финансы, 1383

«Ուրարտու»-ի համար կկառուցվի միջազգային չափանիշներով մարզադաշտ․ գործարար Չելոյանցը՝ Փաշինյանին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է գործարար Ջևան Չելոյանցին:

Վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ գործարարը ներկայացրել է Երևանում կառուցապատման և շինարարության ոլորտում նախատեսվող ներդրումային ծրագրերը և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:

Նշվել է, որ դրանց շրջանակում նախատեսվում է կառուցել նաև միջազգային չափանիշներին համապատասխանող նոր մարզադաշտ՝ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի համար, ինչը կնպաստի ակումբի շարունակական զարգացմանն ու առաջընթացին:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է գործարարի՝ ներդրումային նոր նախագծեր կյանքի կոչելու նախաձեռնությունները և նշել, որ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում աջակցել դրանց արդյունավետ իրականացմանը:

Лента

Рекомендуем посмотреть