Ադրբեջանական կողմը Շուշիի կողմից ինքնաձիգից կարճ կրակահերթ է արձակել․ Արցախի ՄԻՊ - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանական կողմը Շուշիի կողմից ինքնաձիգից կարճ կրակահերթ է արձակել․ Արցախի ՄԻՊ

2021-07-16 12:10 , Право, 951

Ադրբեջանական կողմը Շուշիի կողմից ինքնաձիգից կարճ կրակահերթ է արձակել․ Արցախի ՄԻՊ

Հուլիսի 15-ին, ժամը 17:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը Շուշիի կողմից 4-5 անգամ կարճ կրակահերթ է արձակել ինքնաձիգից։

Այդ մասին հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ):

«ՄԻՊ ներկայացուցիչները եղել են Ստեփանակերտի Արմենավան թաղամասում, բնակիչների հետ հանդիպման ընթացքում հաստատվել է փաստը, որ մոտավորապես ժամը 17:00-ին ադրբեջանական կողմը 4-5 անգամ կարճ կրակահերթ է արձակել ինքնաձիգից։

Տեղեկությունը հաստատել են նաև պետական լիազոր մարմինները:

Միջադեպի մասին տեղեկացվել են ռուսական խաղաղապահ ուժերը։

Առողջապահության նախարարությունից և Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից ստացված տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

Ադրբեջանական կողմը, կոպտորեն խախտելով հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը, վերջին օրերին առավել հաճախ է դիմում սադրիչ գործողությունների` այդ կերպ հետապնդելով խաղաղ բնակչությանը մշտապես ահաբեկելու, վախի ու լարվածության մթնոլորտ ձևավորելու նպատակ։

Միջադեպերի քննության հստակ մեխանիզմների ներդրումը ուղղակի ահրաժեշտություն է ադրբեջանական կողմի նկրտումները զսպելու և սադրանքները բացառելու համար»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղամ Ստեփանյանը՝ շեշտելով՝ Արցախի ժողովրդի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության դեմ ադրբեջանական ոտնձգությունները ռուս խաղաղապահների և միջազգային հանրության կողմից պետք է արժանանան համապատասխան գնահատականի՝ այդ թվում հրապարակային։

Հիշեցնեն՝ Արցախի ՄԻՊ-ը օրեր առաջ կրկին տեղեկացրել էր, որ Շուշիի մոտակայքում արձանագրվել են հրաձգային միջոցներից դեպի օդ կրակոցներ, սակայն թիրախային կրակոցներ չեն եղել:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն (ԱՀ ՊՆ) էլ հերքել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն առ այն, թե, իբր, հուլիսի 13-ին՝ ժամը 21:34-21:45-ի սահմաններում Պաշտպանության բանակի (ՊԲ) ստորաբաժանումները գնդացիրներով և ինքնաձիգերով կրակ են բացել Շուշիի մատույցներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Лента

Рекомендуем посмотреть