Առավոտյան ադրբեջանցիները կրակ են բացել Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ, ՀՀ ԶՈւ-ն հակազդող գործողությունների է դիմել - RadioVan.fm

Онлайн

Առավոտյան ադրբեջանցիները կրակ են բացել Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ, ՀՀ ԶՈւ-ն հակազդող գործողությունների է դիմել

2021-07-16 12:49 , Общество, 1004

Առավոտյան ադրբեջանցիները կրակ են բացել Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ, ՀՀ ԶՈւ-ն հակազդող գործողությունների է դիմել

Հուլիսի 16-ի առավոտյան, ժամը 11:00-ից սկսած, ադրբեջանական զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ)՝ ընդգծելով, որ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դիմել են հակազդող գործողությունների:

Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:

Երեկ էլ ՀՀ ՊՆ-ն ապատեղեկատվություն էր որակել Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հուլիսի 15-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները Գեղարքունիքի մարզի մարտական հենակետերից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ զինված ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը չեն խախտել։ Հայկական ստորաբաժանումները, անհրաժեշտության դեպքում, իրականացնում են միայն հակառակորդին հակազդելու գործողություններ։

Ընդգծվել էր՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սկսել է ապատեղեկատվություն տարածել գրեթե ամենօրյա ռեժիմով։

Рекомендуем посмотреть