Արցախում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին տան կառուցման համար անհատույց մինչև 5 մլն դրամ կտրամադրվի - RadioVan.fm

Онлайн

Արցախում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին տան կառուցման համար անհատույց մինչև 5 մլն դրամ կտրամադրվի

2021-07-19 16:49 , Политика, 1058

Արցախում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին տան կառուցման համար անհատույց մինչև 5 մլն դրամ կտրամադրվի

Արցախ Հանրապետության (ԱՀ) նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնում է, որ այսօր հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ այսուհետ Արցախի Հանրապետության գյուղական կամ քաղաքային բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման ծրագրից կարողանալու են օգտվել նաև Ստեփանակերտ քաղաքի բնակիչները:

Սահմանված կարգով՝ բնակելի տան կառուցման համար պետությունը տրամադրելու է մինչև հինգ միլիոն ՀՀ դրամ անհատույց ֆինանսական աջակցություն։

Պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմինը Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է, որը հուլիսի 20-ից սկսում է հայտերի ընդունման գործընթացը։

Հավելենք՝ Արայիկ Հարությունյանը օրեր առաջ էլ ստորագրել է Կառավարության որոշում՝ հաստատելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով զոհված (մահացած) և անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքների, 1-ին խմբի անժամկետ հաշմանդամ ճանաչված և (կամ) անօթևան մնացած անձանց բնակարանային ապահովման ծրագիրը։

Лента

Рекомендуем посмотреть