Թաթոյանը փաստահավաք խմբով Երասխում է - RadioVan.fm

Онлайн

Թաթոյանը փաստահավաք խմբով Երասխում է

2021-07-20 15:42 , Право, 1253

Թաթոյանը փաստահավաք խմբով Երասխում է

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանի գլխավորած խումբը փաստահավաք աշխատանքներինպատակով գտնվում է Երասխում (ՀՀԱրարատի մարզ):

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ Երասխի հարևանությամբ ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են, կատարվում են քաղաքացիական բնակչության կյանքի և առողջության, այլ կենսական իրավունքների համար իրական վտանգավոր եղանակով։ Դրանք ոտնահարում են քաղաքացիական բնակիչների անդորրն ու խաղաղ կյանքը:

«Կրակոցների հանցավոր լինելն ակնհայտ է ՀՀ սահմանային մյուս հատվածներում՝ բնակավայրերի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի հրահրած կրակոցների ֆոնին և նաև ապացուցվում է այն փաստով, որ Երասխի հատվածում ադրբեջանական պարբերական դարձած կրակոցներից հուլիսի 14-ին զոհվել է ՀՀ զինված ուժերի ծառայող»,-տարածած հաղորդագրությամբ նշում է օմբուդսմենը՝ տեղեկացնելով, որ այցի արդյունքները կամփոփվեն, առանձին զեկույցով մանրամասները կներկայացվեն միջազգային կառույցներին (ՄԱԿ, ԵԽ, ԵՄ և այլն), ինչպես նաև ՀՀ պետական համապատասխան մարմիններին»:

Лента

Рекомендуем посмотреть