«Ի՞նչ կապ ունի Անդրանիկ Մարգարյանը հայ մեծերի հետ». «Երկիր Ծիրանի»-ն առաջարկում է տեղադրել Քիմ Քարդաշյանի ցուցատախտակը - RadioVan.fm

Онлайн

«Ի՞նչ կապ ունի Անդրանիկ Մարգարյանը հայ մեծերի հետ». «Երկիր Ծիրանի»-ն առաջարկում է տեղադրել Քիմ Քարդաշյանի ցուցատախտակը

2017-11-29 15:41 , Общество, 1397

«Ի՞նչ կապ ունի Անդրանիկ Մարգարյանը հայ մեծերի հետ». «Երկիր Ծիրանի»-ն առաջարկում է տեղադրել Քիմ Քարդաշյանի ցուցատախտակը

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունն առաջարկում է մայրաքաղաքում տեղադրել ամերիկահայ հեոռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ցուցատախտակը: Այսօր ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստում հանդես գալով նման առաջարկով՝ խմբակցության անդամ Մարինե Խաչատրյանը նշել է, որ իր համար անհասկանալի է, թե ինչու է Երևանում տեղադրվել ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ցուցատախտակը։

«Ի՞նչ կապ ունի նա հայ մեծերի հետ, յուրաքանչյուր հայի համար ապտակ է այդ ցուցատախտակը,- ասել է «Երկիր Ծիրանի»-ի անդամը՝ առաջարկելով այդ շարքում ներառել նաև Քիմ Քարդաշյանի ցուցատախտակը,-նա նույնպես շատ մեծ բան է արել հայ ժողովրդի համար: Կարծում եմ՝ Անդրանիկ Մարգարյանի ու Քարդաշյանի հետևորդների քանակն անհամեմատելի է»,-իր ելույթը եզրափակել է Երևանի ավագանու ընդդիմադիր անդամը:

Հավելենք նաև, որ ավագանին այսօր հաստատել է Օֆելյա Համբարձումյանի և Նորայր Հովհաննիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին նախագիծը, որին ավագանու բոլոր անդամները՝ ներառյալ Հանրապետականի բոլոր նախագծերին դեմ քվերակած «Երկիր Ծիրանիի», կողմ են քվերակել:

Лента

Рекомендуем посмотреть