Հրազեններ, թմրամիջոցներ, սառը զենքեր, կան ձերբակալվածներ․ Ոստիկանությունն անցնող գիշերն ուժեղացված ծառայություն է իրականացրել - RadioVan.fm

Онлайн

Հրազեններ, թմրամիջոցներ, սառը զենքեր, կան ձերբակալվածներ․ Ոստիկանությունն անցնող գիշերն ուժեղացված ծառայություն է իրականացրել

2021-07-22 14:49 , Право, 984

Հրազեններ, թմրամիջոցներ, սառը զենքեր, կան ձերբակալվածներ․ Ոստիկանությունն անցնող գիշերն ուժեղացված ծառայություն է իրականացրել

Ոստիկանությունը հայտնում է, որ երեկ երեկոյան ուժեղացված ծառայություն է իրականացվել Երևանում՝ հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով։

Նշվում է, որ մեկնարկից առաջ ոստիկանության պետի տեղակալ Արամ Հովհաննիսյանը հրահանգավորել է ուժեղացված ծառայությանը ներգրավված քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների, պարեկային ծառայության ու ճանապարհային ոստիկանության ծառայողներին։

«Երևանում և Երևան մտնող ճանապարհահատվածներում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով բաժիններ բերման է ենթարկվել 49 անձ, կատարվել են խուզարկություններ ու զննություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի հրազեններ, զինամթերք և այլն։ Ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել է նաև ապօրինի թմրաշրջանառության 4 դեպք. հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ, այդ թվում՝ մեթամֆետամինի նմանվող։ Հայտնաբերվել է նաև մեքենայի կեղծ համարանիշ»,-մանրամասնում են ոստիկանությունից՝ նշելով, որ բերման ենթարկված անձանցից երկուսը ձերբակալվել են։

«Կարող ենք արձանագրել, որ ուժեղացված ծառայությունն արդյունավետ էր։ Նմանօրինակ հատուկ միջոցառումները պարբերական են»,-ընդգծում են իրավապահ մարմնից։

Лента

Рекомендуем посмотреть