«Հայակական վերածնունդ»-ը փողոց դուրս չի գա - RadioVan.fm

Онлайн

«Հայակական վերածնունդ»-ը փողոց դուրս չի գա

2017-04-03 16:20 , Общество, 813

«Հայակական վերածնունդ»-ը փողոց դուրս չի գա

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցած «Հայակական վերածնունդ» կուսակցությունը չի պատրաստվում վիճարկել ընտրությունների արդյունքները և փողոց դուրս չի գա: Այդ մասին քիչ առաջ կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում երախտագիտություն է հայտնում իր օգտին քվեարկած Հայաստանի Հանրապետության 58000 քաղաքացիներին «սկզբունքային դիրքորոշման և անկաշառ վերաբերմունքի համար»: Կուսակցության տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասված է.

«Ավարտվեցին խորհրդարանական ընտրությունները և անհրաժեշտություն է առաջացել հնչեցնել քաղաքական գնահատականը:

Այս ընտրությունները ցույց տվեցին վարչական ռեսուրսի լայնածավալ օգտագործումը, թաղային հեղինակությունների և օլիգարխիկ խմբավորումների ակտիվ ներգրավումը ընտրական գործընթացում, իսկ զանգվածային բնույթ կրող ընտրակաշառքի բազմակի բաժանումները, ներառյալ` ընտրության նախորդ գիշերը, վճռորոշ ազդեցություն ունեցան ընտրությունների արդյունքների վրա:

Կուսակցությունը փաստում է, որ առաջին անգամ Հայաստանում քաղաքական կուսակցությունները, շնորհիվ հեռուստատեսային համակողմանի լուսաբանման, հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը, սակայն գաղափարական գործոնը իր դերը զիջեց նյութական և վարչական գործոններին:

Կուսակցությունը հայտարարում է, որ չի վիճարկելու ընտրությունների արդյունքները, չի մասնակցելու որևիցե ետընտրական հանրային միջոցատումների և հանրահավաքների: Կուսակցությունը շնորհավորում է և հաջողություն է մաղթում ԱԺ մուտք գործած բոլոր քաղաքական ուժերին և մաղթում է ազգանպաստ գործունեություն՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության»:

Лента

Рекомендуем посмотреть