19-ամյա զինվորը ինքնաձիգից ինքն իրեն կրծքավանդակի ձախ շրջանում արձակել է մենահատ կրակոց․ ՔԿ-ն՝ Սարգիս Գրիգորյանի մահվան մանրամասներով - RadioVan.fm

Онлайн

19-ամյա զինվորը ինքնաձիգից ինքն իրեն կրծքավանդակի ձախ շրջանում արձակել է մենահատ կրակոց․ ՔԿ-ն՝ Սարգիս Գրիգորյանի մահվան մանրամասներով

2021-07-27 15:37 , Право, 1001

19-ամյա զինվորը ինքնաձիգից ինքն իրեն կրծքավանդակի ձախ շրջանում արձակել է մենահատ կրակոց․ ՔԿ-ն՝ Սարգիս Գրիգորյանի մահվան մանրամասներով

ՀՀ քննչական կոմիտեն (ՔԿ) մանրամասներ է հայտնել Արցախի Պաշտպանության բանակի 19-ամյա զինծառայող Սարգիս Ժիրայրի Գրիգորյանի մահվան հանգամանքների մասին։

Նշվում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի [Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը] 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ 2021 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 22։26-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողը կրակային դիրքում իրեն ամրակցված ԱԿ տեսակի ինքնաձիգից ինքն իրեն կրծքավանդակի ձախ շրջանում արձակել է մենահատ կրակոց և ստացել մահացու հրազենային վնասվածք:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Հայտնել էինք, որ, դեռևս չպարզված հանգամանքներում, Արցախում մահացու վիրավորում է ստացել 19-ամյա զինծառայող Սարգիս Գրիգորյանը։

Лента

Рекомендуем посмотреть