Ընտրությունը ոչ թե քաղաքական պրոցես եղավ, այլ՝ ձայների հրապարակային աճուրդ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությանը:
Ընտրություններում պարտված ՕՐՕ դաշինքի անդամի գնահատմամբ՝ ձևավորված խորհրդարանը լեգիտիմ չէ: «Այս պահին ունենք երեք անձի կողմից ձևավորած խորհրդարան՝ Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան, Միքայել Մինասյան»,-ընդգծել է բանախոսը: