7-րդ հրաձգային վաշտի ամբողջ կազմը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» առաջին, երկրորդ աստիճանի շքանշանների - RadioVan.fm

Онлайн

7-րդ հրաձգային վաշտի ամբողջ կազմը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» առաջին, երկրորդ աստիճանի շքանշանների

2021-07-28 16:42 , Общество, 1090

7-րդ հրաձգային վաշտի ամբողջ կազմը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» առաջին, երկրորդ աստիճանի շքանշանների

Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար պաշտպանության բանակի (ՊԲ) N պաշտպանական շրջանի 7-րդ հրաձգային վաշտի հաստիքային ամբողջ կազմը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» առաջին, երկրորդ աստիճանի շքանշանների։

Հայաստանում Արցախի ներկայացուցչությունից հայտնում են, որ այսօր՝ հուլիսի 28-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում կայացած արարողությանը պետական պարգևները զոհվածների հարազատներին են հանձնել ՊԲ N զորամասի հրամկազմի ներկայացուցիչները։

Նշվում է, որ պարգևների հանձնման արարողությանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, հյուրեր, հրավիրվածներ։

Խաղաղության ու մխիթարանքի խոսքով ներկաներին դիմել է զինված ուժերի գնդերեց, Տեր Վանանդ քահանա Անդրեասյանը։

Лента

Рекомендуем посмотреть