Ապրիլի 17-ը՝ ոչ աշխատանքային օր - RadioVan.fm

Онлайн

Ապրիլի 17-ը՝ ոչ աշխատանքային օր

2017-04-05 16:00 , Общество, 933

Ապրիլի 17-ը՝ ոչ աշխատանքային օր

2017 թվականի ապրիլի 17-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2017 թվականի մայիսի 6-ը` շաբաթ օրը: Այս որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության վաղվա նիստի օրակարգում:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է.

«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` Սբ. Հարության տոնի` ապրիլի 16-ի հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները: Սույն ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածից:

Лента

Рекомендуем посмотреть