Երկրաշարժ Իրանում. կա 2 զոհ, 30 տուժած - RadioVan.fm

Онлайн

Երկրաշարժ Իրանում. կա 2 զոհ, 30 տուժած

2017-04-05 15:35 , Общество, 807

Երկրաշարժ Իրանում. կա 2 զոհ, 30 տուժած

Այսօր տեղական ժամանակով ժամը 6:09 (Գրինվիչի ժամանակով` ապրիլի 5-ին 9:09) Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 35.82 աստիճան և արևելյան երկայնության 60.47 աստիճան աշխարհագրական կոորդինատներով՝ Իրանի Մեշխեդ քաղաքից 91 կիլոմետր դեպի հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 6.1 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8 բալ: Այս մասին հայտնում են Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանից՝ նշելով, որ ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժի հետևանքով կա 2 զոհ, և տուժել է ևս 30 մարդ:

Հայաստանի տարածքում ցնցումներ չեն զգացվել:

Лента

Рекомендуем посмотреть