22.00-ից Մյասնիկյան պողոտան փակ կլինի - RadioVan.fm

Онлайн

22.00-ից Մյասնիկյան պողոտան փակ կլինի

2017-04-06 22:50 , Общество, 817

22.00-ից Մյասնիկյան պողոտան փակ կլինի

Այսօր՝ ապրիլի 6-ին, ժամը 22:00-ից մինչև լուսաբաց ամբողջությամբ փակ կլինի Մյասնիկյան պողոտայի դեպի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններ բարձրացող ճանապարհահատվածը։

«Ապրիլի 6-ի երեկոյան 22:00-ից մինչև ապրիլի 7-ի լուսաբաց, ասֆալտապատման ծավալուն աշխատանքներով պայմանավորված, Մյասնիկյան պողոտայի սկզբնամասից դեպի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններ բարձրացող ճանապարհահատվածն ամբողջությամբ փակ է լինելու տրանսպորտային երթևեկի համար: Ըստ այդմ, առաջարկվում է վերոնշյալ վարչական շրջաններ գնալու համար օգտվել շրջանցիկ ճանապարհներից»,- ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть