Ուշադրություն, կանայք. անակնկալներ՝ Ապրիլի 7-ին - RadioVan.fm

Онлайн

Ուշադրություն, կանայք. անակնկալներ՝ Ապրիլի 7-ին

2017-04-06 21:25 , Общество, 2344

Ուշադրություն, կանայք. անակնկալներ՝ Ապրիլի 7-ին

Մայրության և գեղեցկության տոնի՝ ապրիլի 7-ի առթիվ, ձևավորված բարի ավանդույթի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանը հաճելի անակնկալներ է նախապատրաստել մայրաքաղաքի կանանց, աղջիկների և այդ օրը Երևանում գտնվող իգական սեռի զբոսաշրջիկների համար:

Ինչպես հայտնում են քաղաքապետարանից՝ անակնկալները կմեկնարկեն «Զվարթնոց» օդանավակայանից, որտեղ վաղ առավոտից ժամանող բոլոր կանանց և աղջիկներին կդիմավորեն ծաղիկներով ու շնորհավորական բացիկներով:

Օրվա ընթացքում անակնկալներ են սպասվում նաև մայրաքաղաքի փողոցներում, Երևանի մետրոպոլիտենում: Կանայք և աղջիկները ժամը 12:00-19:00-ն կարող են այցելել նաև Ազատության հրապարակ՝ դառնալով «STR» ՀԿ հետ համատեղ անցկացվող ավտո-մոտո թյունինգ շոուի մասնակիցը:

Ժամը 18:00-20:00-ը Հյուսիսային պողոտայի միջնամասում տեղակայված բեմահարթակում կկազմակերպվի համերգային ծրագիր:

Ժամը 19:00-ից էլ Հանրապետության հրապարակում հանդիսավորությամբ կմիացվեն շատրվանները, որոնք կներկայանան ամբողջությամբ նոր երգացանկով, ինչը կուղեկցվի հաճելի անակնկալներով:

Ապրիլի 7-ին և կանանց միամսյակին նվիրված միջոցառումները կեզրափակվեն Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, որտեղ ժամը 19:00-21:00 կանցկացվի գալա համերգ:

Մայրության և գեղեցկության տոնի առթիվ անակնկալեր են սպասվում նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:

Лента

Рекомендуем посмотреть