Միքայել Մինասյանը խնդրում է չօգտագործել իր անունը «դատարկ հորինվածքներում» - RadioVan.fm

Онлайн

Միքայել Մինասյանը խնդրում է չօգտագործել իր անունը «դատարկ հորինվածքներում»

2017-04-06 20:25 , Общество, 1238

Միքայել Մինասյանը խնդրում է չօգտագործել իր անունը «դատարկ հորինվածքներում»

Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը բաց նամակով դիմել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» և «Ելք» դաշինքների ներկայացուցիչներ Արմեն Մարտիրոսյանին և Նիկոլ Փաշինյանին:

Նամակում, մասնավորապես, ասված է.

Բաց նամակ Արմեն Մարտիրոսյանին և Նիկոլ Փաշինյանին,

Հարգելի պարո՛ն Մարտիրոսյան,

Հարգելի պարո՛ն Փաշինյան,

Իմ ուղղակի պաշտոնեական պարտականությունների հետ առնչություն չունեցող թեմայով առաջին անգամ հրապարակային խոսք եմ հնչեցնում՝ հորդորելու համար ձեզ դադարեցնել անիմաստ ու անտեղին բանավեճը, որում, իմ կարծիքով, հանիրավի անընդհատ շրջանառվում է նաև իմ անունը։

Հիմա յուրաքանչյուրդ ձեր կողմից ստիպված ավելի շատ ցավ պիտի պատճառեք ինձ՝ ցույց տալու համար, որ կապ չունեք ինձ հետ, մի բան, որ ի սկզբանե իրականություն է, բայց ցավոք, չգիտեմ ինչու, դեռ քննարկվում է՝ համեմվելով դատարկ հորինվածքներով։

Մենք անձնապես ծանոթ չենք. ո՛չ Ձեզ հետ, պարո՛ն Մարտիրոսյան, ո՛չ Ձեզ հետ, պարո՛ն Փաշինյան։ Իմ անձնական հեռակա կարծիքը ձեր հանդեպ բարեկամական է՝ առանց որևէ կանխակալ բայցերի։

Այդ դեպքում որքանո՞վ է ազնիվ ինչ—ինչ հարցեր իրար հետ պարզելուց անպայման ու հետևողականորեն օգտագործել իմ անունը, որը տվյալ դեպքում նաև Հայաստանը ներկայացնող դիվանագետի անուն է։

Խնդրում եմ ձեզ՝ դադարեցրեք հորինվածքների այդ բանավեճը։ Այն ոչ միայն տհաճ է, այլև վնասակար՝ իմ աշխատանքային գործունեության տեսանկյունից։

Կանխավ շնորհակալ եմ,

Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Հիշեցնենք, երեկ ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը հայտարարել էր, որ ԱԺ-ն ձևավորվել է երեք անձի կողմից՝ այդ թվում նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի, ով, ըստ նրա, ընտրություններին մասնակցած եւ հաղթած «Ելք»-ից մեկի թիկունքում է

Лента

Рекомендуем посмотреть