Թալիշում վերակառուցման աշխատանքները շարունակվում են - RadioVan.fm

Онлайн

Թալիշում վերակառուցման աշխատանքները շարունակվում են

2017-04-06 13:05 , Общество, 768

Թալիշում վերակառուցման աշխատանքները շարունակվում են

Արցախում նախորդ տարվա ապրիլյան պատերազմական գործողություններից տուժած բնակավայրերում վերանորոգման, վերակառուցման աշխատանքների մի մասն արդեն ավարտվել են: Այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը՝ պարզաբանելով, որ Մարտակերտում և Մատաղիսում այդ աշխատանքներն արդեն ավարտվել են:

«Այսօր մենք աշխատանքներ ենք իրականացնում Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում, որտեղ ընթանում են համայնքային կենտրոնի և հանդիսությունների տան վերակառուցման աշխատանքները. այս տարի երկու օբյեկտներն ավարտելու ենք: Մենք արդեն ունենք մշակված գլխավոր նախագիծ առանձնատների, հասարակական հատվածի համար: Բոլոր նախապայմաններն ունենք աշխատանքներ սկսելու համար»,-ասել է Կ. Շահրամանյանը և հավելել, որ քանի որ թալիշցիները մեծամասամբ տեղակայված են Ալաշան համայնքում, այնտեղ ստեղծվել են ժամանակավոր բոլոր անհրաժեշտ պայմանները:

Лента

Рекомендуем посмотреть