ՀՀ կառավարությունն աշխատելու է արտակարգ ռեժիմով. այսօր՝ ԱԺ ընտրություններից հետո կառավարության առաջին նիստի մեկնարկին, հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ընդգծելով, որ իրենց թիմը խորհրդարանական ընտրություններում ստացել է երկրում փոփոխություններ անելու քվե, այդիսկ պատճառով աշխատանքային ռեժիմը փոխարինվելու է արտակարգ իրավիճակով:
Նիստը հագեցած է եղել հանձնարարականներով, օրակարգային շուրջ 3 տասնյակ հարցերով: