Հակառակորդը Մարտակերտի ուղղությամբ 4 արկ է արձակել - RadioVan.fm

Онлайн

Հակառակորդը Մարտակերտի ուղղությամբ 4 արկ է արձակել

2017-04-06 09:25 , Общество, 826

Հակառակորդը Մարտակերտի ուղղությամբ 4 արկ է արձակել

Այսօր՝ կեսօրից հետո, Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկություն է տարածել, թե, իբր, արցախյան ուժերը հակամարտ զորքերի շփման գծում խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, 60 միլիմետրանոց ականանետից արկակոծել են Թերթերի շրջանի Ղափանլը գյուղը, ինչի արդյունքում վնասվել է մասնավոր տնտեսություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Ավելին՝ այսօր ժամը 12:40-13:15-ի սահմաններում հակառակորդը Մարտակերտի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ 60 միլիմետրանոց ականանետից արձակել է 4 արկ:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակում են վստահորեն իրականցնել մարտական հերթապահություն:

Հակառակորդի ականանետային հարվածներից ՊԲ-ն կորուստներ չունի:

Лента

Рекомендуем посмотреть