Տաշքենդում այսօր կայացած ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստում հավանության է արժանացել Հայաստանի Գորիս քաղաքը՝ որպես 2018թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին որոշման նախագիծը։ Այդ մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ տեղեկացնելով, որ նիստում, որին մասնակցել և ելույթ է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԱՊՀ ԱԳ նախարարները հայտարարություն են ընդունել նաև քրիստոնյաների, մահմեդականների և այլ դավանանքների ներկայացուցիչների նկատմամբ անհանդուրժողականության և խտրականության անթույլատրելիության մասին, անդրադարձել են իրավապահ, կիբերանվտանգության, մշակութային, կրթական ոլորտներում համագործակցության սերտացման հարցերին:
Նիստի մասնակիցները քննարկել և հավանության են արժանացրել, ընդհանուր առմամբ, 16 փաստաթղթերի նախագծեր:
ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը գումարվելու է 2017թ. հոկտեմբերին՝ Մոսկվայում։