Թշնամու դիպուկահարի կրակոցից Երասխի հատվածում ավագ ենթասպա է զոհվել․ ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Թշնամու դիպուկահարի կրակոցից Երասխի հատվածում ավագ ենթասպա է զոհվել․ ՊՆ

2021-08-16 11:59 , Общество, 1116

Թշնամու դիպուկահարի կրակոցից Երասխի հատվածում ավագ ենթասպա է զոհվել․ ՊՆ

Այսօր՝ օգոստոսի 16-ի առավոտյան, ադրբեջանական զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները սադրանքի են դիմել նաև հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ, Երասխի հատվածում:

ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) հաղորդմամբ՝ մասնավորապես, ժամը 09:50-ի սահմաններում, հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Հայկական կողմի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը կորուստներ է կրել:

Այսօր ավելի վաղ պաշտպանական գերատեսչությունը հաղորդել էր, որ այսօր գիշերը ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես՝ Սև լճի հատվածում՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել, հայ դիրքապահներն իրականացրել են հակազդող գործողություններ, ինչի արդյունքում հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր:

Лента

Рекомендуем посмотреть