Վերսկսվել են տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ խմբի աշխատանքները - RadioVan.fm

Онлайн

Վերսկսվել են տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ խմբի աշխատանքները

2021-08-18 15:27 , Политика, 949

Վերսկսվել են տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ խմբի աշխատանքները

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը վերսկսել են տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ խմբի աշխատանքները:

Կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ օգոստոսի 17-ին կայացած նիստում կողմերը դիտարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հեռանկարները և քննարկել Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքների հետագա ընթացքը։

Եռակողմ խումբը դադարեցրել էր աշխատանքները ադրբեջանական զորքի՝ ՀՀ պետական սահմանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հատվածում մայիսին ներխուժելու պատճառով։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, թե «նման իրավիճակը նպաստավոր մթնոլորտ չի ստեղծում՝ բանակցությունները շարունակելու համար»։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն, անցած շաբաթ կառավարության նիստում պնդել էր, թե անհրաժեշտ է վերսկսել բանակցությունները։

Лента

Рекомендуем посмотреть