Մարտական հենակետում 3 զինծառայողներին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը - RadioVan.fm

Онлайн

Մարտական հենակետում 3 զինծառայողներին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը

2021-08-20 15:32 , Право, 1526

Մարտական հենակետում 3 զինծառայողներին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը

ՀՀ քննչական կոմիտեից (ՔԿ) հայտնում են, որ զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանում մահացած հայտնաբերված ժամկետային 3 զինծառայողների մահվան դեպքով.

Նշվում է, որ մարտական դիրքում մարտական հերթապահություն իրականացնող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գոռ Արտակի Սահակյանի, Լևոն Ռաֆայելի Հարությունյանի և Մուրադ Աշոտի Մուրադյանի դիերը՝ հրազենային վնասվածքներով, հայտնաբերվել են 2021թ. օգոստոսի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում:

Ըստ քննչականի՝ նույն օրը՝ ժամը 17:40-ի սահմաններում, նշված հանցագործությունը կատարելու՝ ապօրինաբար դիտավորությամբ վերը նշված զինծառայողներին կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է նրանց համածառայակից, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա. Հ-ն:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ, հիշեցնենք, պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ երեկ՝ օգոստոսի 19-ին, ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են երեք զինվորների դիերը՝ հրազենային վիրավորումներով։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնել էին, որ Պաշտպանի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, ներկայացնելով դեպքի հետ կապված իրավիճակը, նշել էր, որ բացարձակ կեղծ է սոցիալական ցանցերով տարածված տեղեկությունը, թե երեք զինծառայողների մահը ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման հետևանք է:

Лента

Рекомендуем посмотреть