Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Երևանում - RadioVan.fm

Онлайн

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Երևանում

2017-04-07 12:20 , Общество, 824

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Երևանում

Երևանի Ագաթանգեղոսի փողոցում տրանսպորտային միջոցների կուտակումներից և վթարային իրավիճակներից խուսափելու նպատակով ապրիլի 8-ից Ագաթանգեղոսի փողոցում և Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում փորձնական կարգով կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Այդ մասին տեղեկացնում է Ճանապարհային ոստիկանությունը:

Փոփոխությունների արդյունքում կփակվի Ագաթանգեղոսի փողոցի՝ Տիգրան Մեծի պողոտայից Արշակունյաց պողոտայի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար նախատեսված՝ 120 մետր չհասած Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկ, հետադարձի տեղը:

Նշված ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցները հետադարձ կարող են կատարել Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում:

Лента

Рекомендуем посмотреть