« Բարեկամները » շարունակում են շահարկել վիրավոր զինվորի վիճակը - RadioVan.fm

Онлайн

« Բարեկամները » շարունակում են շահարկել վիրավոր զինվորի վիճակը

2017-04-08 23:55 , Общество, 911

« Բարեկամները » շարունակում են շահարկել վիրավոր զինվորի վիճակը

« Բարեկամները » շարունակում են շահարկել վիրավոր զինվորի վիճակը կամ ապատեղեկատվության իմաստը Խոսքը մամուլում հանդիպող տարաբնույթ ինֆորմացիաների մասին է , որ Գերմանիայի Բադ Գոդեսբերգ քաղաքի Գոդես Հոհե կլինիկայում գտնվող վիրավոր զինվորական Ռուբեն Առաքելյանը բուժվում է բարեգործական միջոցների հաշվին , էլ չեն դիմում պետական միջոցների և այլն :

Դեռ 29.11.2016-ին Գերմանական նույն կլինիկայի պատասխանատու Նադիա Աբբասը գրավոր դիմել է ԱՆ , համաձայն որի , սկսած 9.09.2016 թ.-ից , Ռուբեն Առաքելյանը և Անահիտ Մկրտչյանը դիմել են փախստականի կարգավիճակի և մինչև նամակի ուղարկման ժամկետը բուժման և այլ ծախսերի համար գումար չի վճարվել : Փաստորեն վիրավորը բուժվում է Գերմանիայի պետության միջոցներով և շարունակվու՞մ է բարեգործական միջոցների հավաքումը , թե լրատվական միջոցները պարբերաբար նույն չճտված ինֆորմացիան հրապարակում են : Եթե բարգործական միջոցներ են հավաքում . — ի՞նչ նպատակով — կարո՞ղ են որևէ Գերմանական թերթով հրապարակել — ինչու՞ են հայրենասեր մարդկանց մոլորեցնում — ի՞նչ նպատակ ունի թերթերի ապատեղեկատվությունը : ABC Global Med — ի հետ կապված. ԱՆ-ին ուղղված Գերմանական կլինիկայի նույն նամակում նշվել է նաև 13.06.-26.07.2016 ձեռնարկության կողմից ամենօրյա , որակյալ կազմակերպչական , կլինիկա — պացիենտ կապի , թարգմանչական և այլ աշխատանքների մասին : Նույն պատճառով 10.01.2017-ին ձեռնարկությունը` կլինիկայից որակյալ համատեղ աշխատանքի , իսկ 26.07.2016 նաև ԱՆ-ից ` վիրավոր զինվորի վիճակի բարելավմանը աջակցելու և պարբերաբար գրավոր տեղեկացնելու համար, ստացել է գրավոր շնորհակալություն : 14.03.2017 — ին Անահիտ Մկրտչյանի անունից ABC Global Med-ի նկատմամբ ներկայացված կեղծ բողոքը Բոննի իրավապահները մերժել են` անհիմն լինելու պատճառով :

Վարդան Խաչատրյան Ձեռնարկության բժշկական խորհրդատու

Лента

Рекомендуем посмотреть