Ապօրինի ծառահատում իրականացնողը կենթարկվի խիստ պատժի. քաղաքապետ - RadioVan.fm

Онлайн

Ապօրինի ծառահատում իրականացնողը կենթարկվի խիստ պատժի. քաղաքապետ

2017-04-10 22:30 , Общество, 1103

Ապօրինի ծառահատում իրականացնողը կենթարկվի խիստ պատժի. քաղաքապետ

«Երեկ Դավթաշենում արձանագրված դեպքն ուղղակի վանդալիզմ է»,- գնահատականը Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հնչեցրել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ անդրադառնալով նախորդ օրը մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանում կատարված ապօրինի ծառահատման դեպքին:

Հիշեցնենք, նախօրեին Դավթաշենում` «Դելֆին» լողավազանի դիմաց, ավելի քան 20 հաստաբուն ծառից միայն կոճղեր են մնացել: Ծառերը հատվել են գիշերը։ Այդ մասին տեղեկացրել էր Վարդան Վարդանյանը՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով լուսանկարները.

Лента

Рекомендуем посмотреть