Սեպտեմբերի 1-ից դպրոցներում իրականացվելու է առկա ուսուցում, կթույլատրվի նաև երկարօրյա, արտաուսումնական խմբակների գործունեությունը - RadioVan.fm

Онлайн

Սեպտեմբերի 1-ից դպրոցներում իրականացվելու է առկա ուսուցում, կթույլատրվի նաև երկարօրյա, արտաուսումնական խմբակների գործունեությունը

2021-08-25 15:42 , Образование, 1908

Սեպտեմբերի 1-ից դպրոցներում իրականացվելու է առկա ուսուցում, կթույլատրվի նաև երկարօրյա, արտաուսումնական խմբակների գործունեությունը

2021-2022թթ․ ուսումնական տարում հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացը կիրականացվի առկա եղանակով, սակայն կլինեն նաև որոշ փոփոխություններ:

Այդ մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսում ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով նոր ուսումնական տարվան ընդառաջ իրականացվող նախապատրաստական աշխատանքները։

«Սեպտեմբերի 1-ից ուումնական պրոցեսն իրականացվելու է առկա եղանակով, և մենք փորձելու ենք, հնարավորինս, ամբողջ ուսումնական տարում այս ռեժիմը պահպանել։ Այսինքն՝ որևէ մեկիս մոտ չկա ո՛չ մտադրություն, ո՛չ ցանկություն անցում կատարել ուսուցման այլ ձևի։

Բայց պետք է հասկանանք, որ առկա ուսուցման պահպանումը կախված է մեզնից, մեր վարքագծից, թե որքանով մենք հետևողական կլինենք հակահամաճարակային կանոնների պահպանմանը»,-մանրամասնել է փոխնախարարը՝ նշելով, որ առկա ուսուցումը շարունակվելու է պահպանվել այն կանոնների համաձայն, որոնք գործում էին նախորդ տարի։

«Առողջապահության նախարարի որոշման համաձայն, դիմակների կրումը պարտադիր է, պահպանվում են ախտահանման հետ կապված կարգավորումները։ Մենք միջազգային կազմակերպությունների հետ աշխատում ենք, որպեսզի դպրոցներին ապահովենք անհատական պաշտպանիչ միջոցներով, ախտահանիչներով։ Ունենք արդեն պայմանավորվածություններ, կարծում եմ՝ առաջիկայում կկարողանանք դպրոցներին ապահովվել անհրաժեշտ բոլոր պարագաններով»,-մանրամասնել է Անդրեասյանը։

Դպրոցները դասընթացները կիրականացնեն օրումեջ, եթե աշակերտների քանակը 20-ից ավելի է:

«Եթե դպրոցները կարողանան պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կարող են դիմել ԿԳՄՍ նախարարություն և համապատասխան պահանջների ապահովման դեպքում՝ անցնել ուսուցման ամենօրյա ռեժիմի, և դասապրոցեսը չիրականացնել օր ու մեջ, կիսված դասարանների սկզբունքով»,-նշել է փոխնախարարը՝ հավելելով, որ նոր ուսումնական տարում կթույլատրվի նաև երկարօրյա, արտաուսումնական խմբակների գործունեությունը՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ։

Лента

Рекомендуем посмотреть