Առաջարկվում է 1-ին դասարանցիներին դպրոց հրավիրել օգոստոսի 31-ին․ փոխնախարար - RadioVan.fm

Онлайн

Առաջարկվում է 1-ին դասարանցիներին դպրոց հրավիրել օգոստոսի 31-ին․ փոխնախարար

2021-08-25 16:25 , Образование, 1201

Առաջարկվում է 1-ին դասարանցիներին դպրոց հրավիրել օգոստոսի 31-ին․ փոխնախարար

2021-2022 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում 1-ին դասարան հաճախելու հայտ է ներկայացվել շուրջ 37 հազար երեխայի համար:

Այս մասին այսօր՝ նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ, տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ նրանց մուտքը դպրոց հանդիսավորությամբ ապահովելու, միաժամանակ համավարակի կանոնները պահպանելու նպատակով դպրոցներին առաջարկվում է 1-ին դասարանցիներին մեկ օր շուտ հրավիրել դպրոց:

Նա, միաժամանակ, հորդորել է սահմանափակել երեխաներին ուղեկցողների թիվը:

Փոխնախարարը հիշեցրել է, որ նախորդ տարի նույնպես առաջին դասարանցիների հանդիսավոր մուտքը կազմակերպվել է մնացած աշակերտներից մեկ օր առաջ՝ դպրոցներում հավելյալ կուտակումներից զերծ մնալու նկատառումով:

Лента

Рекомендуем посмотреть