Դավթաշենում բարդիները հատողը գտնվեց - RadioVan.fm

Онлайн

Դավթաշենում բարդիները հատողը գտնվեց

2017-04-10 17:25 , Общество, 844

Դավթաշենում բարդիները հատողը գտնվեց

Այսօր՝ ապրիլի 10-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց (Դավթաշեն վարչական շրջան), 23 բարդի են հատել:

Ձեռնարկված միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել է 1966 թ. ծնված Ա. Ս.-ն, որը ապրիլի 10-ին, ժամը 11.30-ին, Դավթաշենի 36/2 հասցեի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին:

Ըստ տեղեկությունների ծառերի հատման փաստով բերման ենթարկվածը նույն ինքը` «Դելֆին» լողավազանի տնօրեն Ալեքսան Սամսոնյանն է:

Պատճառված նյութական վնասի չափը պարզվում է:

Նյութերն ուղարկվել են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազություն:

Հիշեցնենք, որ այսօր փաստին անդրադարձել է նաև Երևանի քաղաքապետը՝ արարքը որակելով վանդալիզմ:

Աղաբաբյան փողոցում հատված ծառերը

Лента

Рекомендуем посмотреть