63 համարի ավտոբուսի պայթյունից տուժած պատանին օգնության կարիք ունի - RadioVan.fm

Онлайн

63 համարի ավտոբուսի պայթյունից տուժած պատանին օգնության կարիք ունի

2017-04-10 15:35 , Общество, 865

63 համարի ավտոբուսի պայթյունից տուժած պատանին օգնության կարիք ունի

16-ամյա Ռոլանդ Խոջայանը, ով նախորդ տարի Հալաբյան փողոցում թիվ 63 երթուղու ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել և բուժանձնակազմի ջանքերի շնորհիվ հրաշքով փրկվել, այժմ օգնության կարիք ունի: Նրա մոր՝ Նաիրա Ստեփանյանի փոխանցմամբ՝ որդու մոտ ախտորոշվել է Հեպատիտ C հիվանդությունը: «Նախորդ տարի տեղի ունեցածից հետո, երբ բուժանձնակազմի գրագետ մոտեցմամբ տղայիս կյանքը փրկվեց, կարծես ամեն ինչ ետևում էր, սակայն լինելով բուժաշխատող՝ որդուս մոտ նկատում էի այնպիսի երևույթներ, որոնք բնորոշ են Հեպատիտ C հիվանդությանը: Կատարելով անհրաժեշտ հետազոտությունները, կասկածը հաստատվեց»,-ասում է մայրը՝ նշելով, որ որդին հիվանդանոցում է ձեռք է բերել այդ ճակատագրական հիվանդությունը:

Տիկին Նաիրայի խոսքով՝ Հայաստանում բուժումը ռիսկային է, իսկ դեղը, որ պետք է բերվի արտերկրից, բավական թանկ է: Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի մասնագիտացված կլինիկան պատրաստ է բուժել տղային: Բուժման գումարը կազմում է 25000 Եվրո:


Եթե կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան աջակցել պատանուն՝ կարող են փոխանցումներ կատարել ՎՏԲ-Հայաստան բանկում Ռոլանդի մայրիկի՝ Նաիրա Ստեփանի Սաֆարյանի անունով բացված հետևյալ հաշվեհամարներին.

16054024637000 ՀՀ դրամ;

16054024637001 ԱՄՆ դոլար;

16054024637002 ԵՎՐՈ;

16054024637003 ՌԴ ռուբլի;

SWIFT:ARMJAM22

Հիշեցնենք, 2016 թ. ապրիլի 25-ի ուշ երեկոյան Հալաբյան փողոցում 63 համարի երթուղային ավտոբուսում ալիքային պայթյունի հետևանքով 2 ուղևոր մահացավ, 8-ը՝ այդ թվում՝ Ռոլանդ Խոջայանը, ով ավտոբուս էր բարձրացել «Թումոյից» դուրս գալուց հետո, մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվեցին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:

Ավտոբուսի և դեպքի վայրի զննությամբ առգրավված փորձանմուշների վրա հայտնաբերվել էին «Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր, «Տրոտիլի» նմուշներ հայտնաբերվել էր նաև պայթյունի զոհերից՝ ուղևոր Ռ.Բալյանի բնակարանից:

ՀՀ քննչական կոմիտեն կատարվածը որակեց կենցաղային հողի վրա տեղի ունեցած անախորժությունների հետեւանք:

Лента

Рекомендуем посмотреть