Մարտակերտում ձերբակալված շարքային Բաբաևը հոգեբուժարանից է փախել․ Ադրբեջանի ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Մարտակերտում ձերբակալված շարքային Բաբաևը հոգեբուժարանից է փախել․ Ադրբեջանի ՊՆ

2021-08-26 16:12 , Право, 1345

Մարտակերտում ձերբակալված շարքային Բաբաևը հոգեբուժարանից է փախել․ Ադրբեջանի ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության (ՊՆ) նախարարությունից հաստատել են շարքային զինծառայող Բաբաև Ջամիլ Նագիթ օղլուի՝ հայկական կողմում հայտնվելու փաստը:

Ադրբեջանական լրատվամիջոցի հաղորդմամբ՝ գերատեսչությունից նշել էն, որ զինծառայող Բաբաևն ինքնակամ լքել է Գանձակի՝ Գյանջայի հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքը։

«Ադրբեջանական բանակի զինծառայող Ջամիլ Նագիթ օղլու Բաբաևն ինքնակամ լքել է Գյանջայի հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքը։ Զինծառայող Բաբաևի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, կատարվում է քննություն: Հավանաբար, մեր զինվորը հատել է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքը»,-ասվում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հայտարարությունում, որը վկայակոչում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության (ԱՀ) դատախազությունն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ Արցախի ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա և քաղաքացիների աչալրջության շնորհիվ սույն թվականի օգոստոսի 25-ին ԱՀ Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի մի բնակարանում հայտնաբերվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը։ Նույն օրը վերջինս բերման է ենթարկվել ԱՀ Ազգային անվտանգության ծառայություն: Հարուցվել է քրեական գործ՝ առերևույթ ԱՀ պետական սահմանն ապօրինի հատելու, հիշյալ բնակարանի անչափահաս բնակիչներին սպանության սպառնալիք տալու և լրտեսության հատկանիշներով նախատեսված հանցավոր դեպքերի կապակցությամբ։

Лента

Рекомендуем посмотреть