Դատախազն այցելել է Մարտակերտի անչափահաս հերոսներին, շնորհակալություն հայտնել ցուցաբերած խիզախության ու սառնասրտության համար - RadioVan.fm

Онлайн

Դատախազն այցելել է Մարտակերտի անչափահաս հերոսներին, շնորհակալություն հայտնել ցուցաբերած խիզախության ու սառնասրտության համար

2021-08-27 15:08 , Право, 1065

Դատախազն այցելել է Մարտակերտի անչափահաս հերոսներին, շնորհակալություն հայտնել ցուցաբերած խիզախության ու սառնասրտության համար

Արցախի Հանրապետության (ԱՀ) գլխավոր դատախազն այցելել է օգոստոսի 25-ին Մարտակերտ քաղաքում արձանագրված դեպքի անչափահաս հերոսների ընտանիքին:

Դատախազության տեղեկացմամբ՝ նա, նախ, շնորհակալություն է հայտնել մերօրյա հերոսներին՝ ցուցաբերած խիզախության և տարիքին անհամեմատ կազմակերպվածության ու սառնասրտության, իսկ ծնողներին` նման երեխաներ դաստիարակելու համար, որից հետո վերջիններիս հետ քննարկել է առարկայական մի շարք հարցեր:

«Ինչպես երեխաները, այնպես էլ ծնողները հավաստիացրել են, որ անհանգստությունն արդեն ետևում է, և նույն ոգով շարունակում են իրենց կյանքը»,-ասված է Արցախի գլխավորև դատախազության տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ օգոստոսի 25-ին Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի մի բնակարանում հայտնաբերվել ու բերման էր ենթարկվել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը, հարուցվել է քրեական գործ՝ առերևույթ ԱՀ պետական սահմանն ապօրինի հատելու, հիշյալ բնակարանի անչափահաս բնակիչներին սպանության սպառնալիք տալու և լրտեսության հատկանիշներով նախատեսված հանցավոր դեպքերի կապակցությամբ։

Բաբաևը, ինչպես լրատվամիջոցների հետ զրույցում հետո պատմել են ընտանքի անդամները, այդ բնակարան է մտել պատշգամբով՝ աստիճան տեղադրելու միջոցով: Բնակարանում միայն ընտանիքի անչափահաս երկու տղաներն են եղել, որոնց անդրբեջանցին սպառնացել է ձեռքի դանակով՝ եթե որևէ բան անեն։ Նա ուտելու ու խմելու բան է պահաջել, տղաները հյուրասիրել են անկոչ հյուրին, այնուհետ, ծխախոտ գնելու պատրվակով, հաջողացրել են դուրս գալ տնից ու զանգահարել քեռուն, որ մոտակայքում է եղել, վերջինն էլ ոստիկանություն է ահազանգել։

Ի դեպ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է իր քաղաքացու՝ հայկական կողմում հայտնվելու փաստը՝ տարածած հաղորդագրությամբ նշելով, թե զինծառայող Բաբաևն ինքնակամ լքել է Գանձակի՝ Գյանջայի հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքը, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել, կատարվում է քննություն։

Лента

Рекомендуем посмотреть