Նախագահ Սարգսյանը ցավակցագիր է հղել՝ խստորեն դատապարտելով Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները - RadioVan.fm

Онлайн

Նախագահ Սարգսյանը ցավակցագիր է հղել՝ խստորեն դատապարտելով Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները

2021-08-27 18:22 , Политика, 1298

Նախագահ Սարգսյանը ցավակցագիր է հղել՝ խստորեն դատապարտելով Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Քաբուլի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Խստորեն դատապարտում ենք Քաբուլի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, որին զոհ են գնացել բազմաթիվ անմեղ քաղաքացիական անձինք և զինվորականներ:

Հայաստանը մշտապես հանդես է եկել մարդկության դեմ ուղղված ահաբեկչական ցանկացած դրսևորման դեմ, հատկապես՝ ահաբեկիչների մասնակցությանը ռազմական գործողություններում:

Միջազգային ահաբեկչության դեմ պայքարում անհրաժեշտ է համախմբել ուժերը՝ բացառելու անհանդուրժողականության և համամարդկային արժեքների նկատմամբ արհամարհանքի նման հրեշավոր դրսևորումները:

Զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին մաղթում ենք տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:

Հիշեցնենք՝ հինգշաբթի երկու պայթյուն էր գրանցվել Քաբուլի օդանավակայանի մոտակայքում. առաջին պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը, այնուհետև մեքենայում պայթուցիկ նյութեր են պայթել: Միջազգային լրատվամիջոցները, վկայակոչելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հայտարարությունը, հայտնում են, որ օդանավակայանի վրա հարձակման պատասխանատվությունը ստանձնել է խմբավորումը:

«ՌԻԱ Նովոստիին» Աֆղանստանի առողջապահության նախարարությունում սեփական աղբյուրը հայտնել է, որ տեղի ունեցած պայթյունների հետևանքով ավելի քան 1300 մարդ է վիրավորվել, զոհվել է Աֆղանստանի առնվազն 90 քաղաքացի, ինչպես նաև Պենտագոնի տվյալներով՝ 13 ամերիկացի զինվոր:

Лента

Рекомендуем посмотреть