911 ծառայությունը պարսկերենին տիրապետող օպերատորներ կունենա - RadioVan.fm

Онлайн

911 ծառայությունը պարսկերենին տիրապետող օպերատորներ կունենա

2017-04-11 21:25 , Общество, 718

911 ծառայությունը պարսկերենին տիրապետող օպերատորներ կունենա

Հայաստանում Իրանի քաղաքացիների զբոսաշրջության առավել ակտիվ ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ 911 ծառայությունում կսահմանվի պարսկերեն լեզվին տիրապետող օպերատորների հերթապահություն, որոնք կսպասարկեն զբոսաշրջիկների կողմից ստացվող զանգերը: Այդ մասին առաջարկն այսօր արել է ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը՝ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ հանդիպման ընթացքում:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են նաև, որ հանդիպմանը քննարկվել է արտակարգ իրավիճակների և աղետների ռիսկերի նվազեցման ու կանխարգելման ոլորտում հայ-իրանական համագործակցության ծավալների ընդլայնումը:

«Քննարկվեցին ՀՀ ԱԻՆ-ի և արտակարգ իրավիճակների ոլորտում Իրանի Իսլամական Հանրապետության մի շարք շահագրգիռ գերատեսչությունների միջև փորձի փոխանակման և համատեղ վարժանքների իրականացման հնարավորություններն ու համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Իր խոսքում նախարար Տոնոյանը կարևորեց Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության համատեղ գործունեության դերակատարումը Հարավային Կովկասի տարածաշրջանում աղետների ռիսկի նվազեցման և կանխարգելման հիմնախնդրում՝ նշելով նաև Իրանի Կարմիր մահիկի ներգրավածության կարևորությունը՝ հատկապես Հայաստանի սահմանամերձ գոտիներում իրականացվող աշխատանքներում»,-ասված է ԱԻՆ տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть