«Արարատյան դաշտի շուրջ 7500 հեկտար հողատարածք շուտով կապահովվի հուսալի ոռոգմամբ»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ տեղեկացնելով, որ մեկնարկել է Վեդիի ջրամբարի կառուցումը:
«29 մլն մ³ ընդհանուր տարողությամբ այս ջրամբարը նորանկախ Հայաստանի պատմության մեջ զրոյական մակարդակից կառուցվող առաջին ջրամբարն է։ Այս նախագիծն էական նշանակություն կունենա նաև Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման հարցում:
90 մլն եվրո արժողությամբ ծրագիրն իրականացվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ»,-ընդգծել է վարչապետը իր գրառման մեջ: