ՀՀ հետ երկկողմ հարաբերությունները հագեցած են, առանձին թեման Ղարաբաղի կարգավորման իրավիճակն է․ Լավրովն ընդունել է Միրզոյանին - RadioVan.fm

Онлайн

ՀՀ հետ երկկողմ հարաբերությունները հագեցած են, առանձին թեման Ղարաբաղի կարգավորման իրավիճակն է․ Լավրովն ընդունել է Միրզոյանին

2021-08-31 18:02 , Политика, 775

ՀՀ հետ երկկողմ հարաբերությունները հագեցած են, առանձին թեման Ղարաբաղի կարգավորման իրավիճակն է․ Լավրովն ընդունել է Միրզոյանին

Մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն (ՌԴ), որի շրջանակում կայացել է նախարար Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, որին հետևել է ընդլայնված կազմով հանդիպումը։

Սերգեյ Լավրովի գնահատմամբ՝ Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները հագեցած են։

«Մեր երկկողմ հարաբերությունները շատ հագեցած են դա տնտեսությունն է, ներդրումները, անվտանգության ոլորտը։ Մենք դաշնակիցներ ենք ՀԱՊԿ-ում, ինչպես նաև հումանիտար, կրթական, գիտական կապերն են, իհարկե նաև, շփումները խորհրդարանների, հասարակական միավորումների միջև։ Մենք սրանում հետաքրքրված ենք ու ցանկանում ենք, որ այս հարաբերությունները շարունակեն հարստանալ՝ ի շահ մեր քաղաքացիների, ի շահ մեր փոխգործակցության»,-Մոսկվայում հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ ընդլայնված կազմով հանդիպմանն ասել է Լավրովը՝ նշելով նաև, որ Հայաստանն ու Ռուսաստանը սերտորեն համագործակցում են նաև ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում։

Լավրովի դիտարկմամբ՝ առանձին թեման, իհարկե, Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) կարգավորման իրավիճակն է։

«Այստեղ կան մի շարք հարցեր, որոնք ուղիղ քննարկվում են նախագահների, Հայաստանի վարչապետի հետ։ Կան հարցեր, որոնք ամենօրյա ռեժիմով լուծում են մեր զինվորականները, սահմանապահները՝ Հայաստանի ու Ադրբեջանի կոլեգաների հետ։ Գործում է եռակողմ աշխատանքային խմբի մեխանիզմը փոխվարչապետերի մակարդակով՝ տնտեսական, տրանսպորտային ուղիների ապաշրջափակման ուղղությամբ։

Այնպես որ, մեր օրակարգը հագեցած է»,- ասել է Լավրովն՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով, որ առաջին այցը ԱԳ նախարարի պաշտոնում Միրզոյանն իրենց հրավերով կատարում է Ռուսաստանի Դաշնություն։

Լավրով-Միրզոյան ընդլայնված կազմով հանդիպմանը հետևել է նրանց համատեղ մամլո ասուլիսը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть