Կանխվել է «КАРАБАХ» մակնշմամբ պոմիդորի ներկրումը - RadioVan.fm

Онлайн

Կանխվել է «КАРАБАХ» մակնշմամբ պոմիդորի ներկրումը

2017-04-12 23:55 , Общество, 832

Կանխվել է «КАРАБАХ» մակնշմամբ պոմիդորի ներկրումը

Պետական եկամուտների կոմիտեն 2017 թվականի ապրիլի 12-ի դրությամբ գյուղմթերքի անօրինական ներկրման 272 փորձ է կանխել, որի արդյունքում հայտնաբերվել է մոտ 18 տոննա գյուղմթերք, հիմնականում պոմիդոր: Ինչպես հայտնում են կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ իրավախախտները, համապատասխան ձևակերպումներից խուսափելու նպատակով, ապրանքը փորձել են տեղափոխել ավտոմեքենաներում հատուկ պատրաստված թաքստոցներում. բոլոր փորձերը կանխվել են:

Ընդամենը մեկ օր առաջ էլ սահմանին կանխվել է «КАРАБАХ» մակնշմամբ արկղերով մոտ 50 կիլոգրամ պոմիդորի և վարունգի ներկրումը հանրապետություն: Օրինախախտը գյուղմթերքը փորձել է տեղափոխել խնձորով ծածկված արկղերում:

Лента

Рекомендуем посмотреть