Քովիդից հետո առաջացող ուղեղային փոփոխություններն արտահայտվում են հիշողության վատացմամբ, կետրոնացման շեղմամբ, դեպրեսիայով․ ԵՊԲՀ-ն հետազություն է անցկացրել - RadioVan.fm

Онлайн

Քովիդից հետո առաջացող ուղեղային փոփոխություններն արտահայտվում են հիշողության վատացմամբ, կետրոնացման շեղմամբ, դեպրեսիայով․ ԵՊԲՀ-ն հետազություն է անցկացրել

2021-09-03 15:27 , Медицина, здоровье, 1473

Քովիդից հետո առաջացող ուղեղային փոփոխություններն արտահայտվում են հիշողության վատացմամբ, կետրոնացման շեղմամբ, դեպրեսիայով․ ԵՊԲՀ-ն հետազություն է անցկացրել

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը (ԵՊԲՀ) ներկայացրել է COVID-19-ով պայմանավորված հետազոտությունների նախնական արդյունքները, որոնք 2020 թվականի մայիսից իրականացվել են համալսարանական մասնագետների կողմից՝ ԵՊԲՀ երիտասարդ հետազոտողների, կլինիկական օրդինատորների, ուսանողների հետ համատեղ:

Հրապարակումից տեղեկանում ենք, որ՝

• Կատարվել է COVID-19 վարակը հաղթահարած (կոնվալեսցենտ) շուրջ 1500 հիվանդի 8000 թեստավորում՝ 4000 N, 4000 S,

• Հետազոտության մասնակիցները հսկվել են մեկ տարի՝ յուրաքանչյուր ամիս հսկման ստուգման ռեժիմով և շարունակում են հսկվել,

• Հետազոտությունը գերազանցել է ազգային պոպուլյացիոն միջին մակարդակը, իսկ որոշ ամիսների համար արդեն հասելով ազգային պոպուլյացիոն մակարդակի,

• Արդյունքում ցույց է տրվել, որ COVID-19-նն իրոք նոր կորոնավիրուսային ինֆեկցիա է,

• 6-7 % դեպքերում հիվանդությունից հետո հակամարմին չի հայտնաբերվել,

• COVID-19 հիվանդների շրջանում հակամարմինները մնում են մեկ տարուց ավելի:

• Առկա է 12 դեպք, երբ հակամարմին այլևս չի հայտնաբերվել, և 16՝ ուշացած պատասխան,

• Առկա է 1 դեպք, երբ հակամարմին ունեցողը նորից վարակվել է կորոնավիրուսային հիվանդությամբ,

• Անհատի օրգանիզմում հակամարմինների փոփոխության պատկերը կրում է զանգակաձև բնույթ,

• Անհատ-կախյալ հակամարմինների փոփոխությունն ունի տարբեր արտահայտչաձև: Այժմ իրականացվում է վերլուծություն՝ պարզելու, թե ինչով են պայմանավորված այդ փոփոխությունները՝ թիրախում են տարիքը և ծանրության աստիճանը,

• Հետքովիդյան շրջանում ուսումնասիրվում են կորոնավիրուսից հետո առաջացող ուղեղային փոփոխություններ, որոնք արտահայտվում են հիմնականում հիշողության վատացմամբ, կետրոնացման շեղմամբ, դեպրեսիայի երևույթներով,

• Ուսումնասիրվում է COVID-19-ի ազդեցությունը նեյրոդեգեներատիվ հիվանդությունների զարգացման վրա՝ Ալցհեյմեր, Պարկինսոն, ինչպես նաև որոշ աուտոիմուն հիվանդությունների՝ օրինակ՝ բազմակի սկլերոզ: Ենթադրվում է վերջիններիս երիտասարդացումը,

• Հոտի և համի խանգարմամբ COVID-19 վարակը հաղթահարած 190հիվանդ միջինում 3 անգամ անցել է հոտի և համի թեստավորման հետազոտություն: Այժմ պարզաբանվում է՝ այն պերիֆերիկ ախտահարման հետևանք է, թե կենտրոնական,

• Ուսումնասիրվում է COVID-19-ի հնարավոր ազդեցությունը երեխաներինյարդահոգեկան զարգացման վրա:

Նշվում է, որ համալսարանական մասնագետների կողմից այժմհետազոտություններ են տարվում բացահայտելու վերը թվարկված փոփոխությունների մեխանիզմները:

Лента

Рекомендуем посмотреть