Հայաստանը Լիտվայից նվեր է ստացել «ԱստրաԶենեկա»-ի 27500 դեղաչափ - RadioVan.fm

Онлайн

Հայաստանը Լիտվայից նվեր է ստացել «ԱստրաԶենեկա»-ի 27500 դեղաչափ

2021-09-03 17:51 , Политика, 1409

Հայաստանը Լիտվայից նվեր է ստացել «ԱստրաԶենեկա»-ի 27500 դեղաչափ

Հայաստանն այսօր ընդունել է Լիտվայի նվիրատվությունը՝ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի 27500 դեղաչափը։

Հայաստանում Եվրոպական միաության (ԵՄ) գրասենյակից հայտնում են, որ պատվաստանյութ պարունակող բեռների ապահով տեղափոխումը Հայաստան հնարավոր է եղել կազմակերպել ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմների շնորհիվ։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում նվիրատվությունը պաշտոնապես ընդունել են ՀՀ-ում Լիտվայի հանրապետության դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Յան Պլեշինգերը և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։

«ԵՄ պատվիրակության անունից մեր գոհունակությունն ենք հայտնում Լիտվայի կառավարությանը՝ նվիրաբերության համար և հույս հայտնում, որ այն իր նպաստը կբերի, Հայաստանում նորից տարածվող, «Քովիդ-19» վարակի դեմ պայքարում։ Պատվաստումների իրականացումը շարունակում է մնալ այս պայքարի կարևորագույն գործիքը,և հույս ունենք, որ ի վերջո հայ հասարակության շրջանում կավելանա վստահությունը, որը կօգնի պատվաստումների միջոցով դանդաղեցնել համավարակի տարածումը»,-նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Յան Պլեշինգերը։

Ի դեպ, մեր հարևան երկիր Վրաստանը հրաժարվել է ընդունել Լատվիայի կառավարությունից որպես նվեր տրվող անգլո-շվեդական ընկերության «ԱստրաԶենեկա» հակակորոնավիրուսային պատվաստանյութի 50000 դեղաչափ: Վրաստանի Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն պարզաբանել է, որ որոշումը քաղաքական դրդապատճառներ չունի, օգնությունից հրաժարումը պայմանավորված է Վրաստանում տվյալ պատվաստանյութի՝ ոչ այդքան ընդունված լինելով։

Лента

Рекомендуем посмотреть