Աղբի տեսակավորման և վերամշակման գործում շուտով արդյունք կունենաք. փոխնախարար - RadioVan.fm

Онлайн

Աղբի տեսակավորման և վերամշակման գործում շուտով արդյունք կունենաք. փոխնախարար

2017-07-07 19:11 , Экономика, финансы, 2354

Աղբի տեսակավորման և վերամշակման գործում շուտով արդյունք կունենաք. փոխնախարար

Հայաստանը մոտ ապագայում արդյունքներ կգրանցի աղբի տեսակավորման և վերամշակման գործում: Այդ մասին լրագրողներին ասել է տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար, «Մաքուր Հայաստան» հանձնաժողովի ղեկավար Վաչե Տերտերյանը՝ նշելով, որ մասնավոր բիզնեսի կողմից հետաքրքրություն կա հատկապես Կոտայքի մարզի աղբանոցների մասով: Փոխնախարարը կենտրոնացված և կազմակերպված աղբահանությունը աղբի վերամշակման գործընթացում առաջնահերթ է համարել:

Նա նաև հայտնել է, որ այսօրվա դրությամբ Հայաստանում մոտ 400-500 գրանցված աղբավայր կա, այս պահին գույքագրվում են առավել խոշորները, իսկ ապագայում նախատեսվում է ունենալ միջազգային չափանիշներին համապատասխանող 5-6 խոշոր աղբավայր:

«Աղբավայրերի կառուցումը տասնամյակներ կարող է տևել, սակայն Հայաստանի բնակիչները երկիրը մաքուր կկարողանան տեսնել արդեն շատ շուտով, հատկապես, հուլիսի 29-ին կայանալիք շաբաթօրյակից հետո, իսկ մինչև տարեվերջ զգալի փոփոխություններ կլինեն»,-վստահեցրել է «Մաքուր Հայաստան» հանձնաժողովի ղեկավարը:

Նշենք նաև, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում գույքագրված, քարտեզագրված և անձնագրավորված 2029 (494,61 հա) աղբանոցից փակվել են 1480-ը, փակման ենթակա են ևս 272 աղբանոց: Այսօրվա դրությամբ առկա է 277 հիմնական աղբավայր և մինչև 2018 թվականի մայիսի 27-ը հանրապետությունում նախատեսվում է ունենալ 117 արտոնագրված աղբավայր:

Лента

Рекомендуем посмотреть