«Փորձ է արվելու Հայաստանը աստիճանաբար դուրս բերել Արցախի հետ կապված գործընթացներից»․ Աբրահամյանը՝ Հաջիևի հայտարարության մասին - RadioVan.fm

Онлайн

«Փորձ է արվելու Հայաստանը աստիճանաբար դուրս բերել Արցախի հետ կապված գործընթացներից»․ Աբրահամյանը՝ Հաջիևի հայտարարության մասին

2021-09-06 15:49 , Политика, 737

«Փորձ է արվելու Հայաստանը աստիճանաբար դուրս բերել Արցախի հետ կապված գործընթացներից»․ Աբրահամյանը՝ Հաջիևի հայտարարության մասին

ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը, թե Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկում են լրացուցիչ իրավական մեխանիզմներ, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատի հետ, հիշեցնում է՝ ռուսական խաղաղապահ առաքելության մանդատի հարցը կարգավորվում է 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարությամբ՝ Հայաստան-Ռուսաստանի Դաշնություն (ՌԴ)-Ադրբեջան ձևաչափով։

Եթե իրականում նման գործընթաց կա ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև, ապա, ըստ փորձագետի, դա նշանակում է, որ փորձ է արվելու Հայաստանը աստիճանաբար դուրս բերել Արցախի հետ կապված գործընթացներից։

«Պարզ ասած, նույնիսկ նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթուղթը ենթադրում էր, որ Արցախի հետ կապված հարցերը կարգավորվելու են եռակողմ ձևաչափով, խոսքը հրադարարի հաստատման ու դրանից բխող քայլերի մասին է։

Սակայն Ադրբեջանի նպատակն է, որպեսզի Հայաստանը Արցախի հետ կապված հարցերում դուրս գա խաղից և այն շարունակվի ՌԴ-Ադրբեջան երկկողմ ձևաչափով»,-ասված է պատգամավորի ֆեյսբուքյան գրառման մեջ։

Лента

Рекомендуем посмотреть