Նիդերլանդները պատրաստ է աջակցել Հայաստանի դատաիրավական ոլորտի բարեփոխումների իրականացմանը - RadioVan.fm

Онлайн

Նիդերլանդները պատրաստ է աջակցել Հայաստանի դատաիրավական ոլորտի բարեփոխումների իրականացմանը

2021-09-06 17:48 , Политика, 845

Նիդերլանդները պատրաստ է աջակցել Հայաստանի դատաիրավական ոլորտի բարեփոխումների իրականացմանը

Նիդերլանդների Թագավորությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ դատաիրավական ոլորտում սկսած բարեփոխումներն իրականացնելու աշխատանքներում. Հայաստան-Նիդերլանդներ համագործակցության հարցերն այսօր քննարկել են արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանըև Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը։

Նախարարության փոխանցմամբ՝ դեսպանը նախարար Անդրեասյանից հետաքրքրվել է նրա ղեկավարած գերատեսչության առաջնահերթություններով և ընդգծել, որ Նիդերլանդները բաց է բոլոր առաջարկների համար։

Կարեն Անդրեասյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի հետ կապված հինգ մեծ երազանքները՝ ուղղված Սահմանադրության, քրեակատարողական և պրոբացիոն համակարգերի բարեփոխումներին, բարեվարքության ստուգման միջոցով դատական համակարգի առողջացմանը, հարկադիր կատարման ոլորտում բարեփոխումներին և դատաիրավական համակարգի թվայնացմանը։

Այս համատեքստում նախարարը նշել է, որ ոլորտները մեծ են, կարևոր ու առանց միջազգային գործընկերների աջակցության այդ ուղղությամբ բարեփոխումները կյանքի կոչելը դժվար կլինի։

Դեսպան Սխերմերսը Նիդերլանդների պատրաստակամությունն է հայտնել մի շարք ուղղություններով համագործակցությունը խորացնելու հարցում։

Лента

Рекомендуем посмотреть