«Գառնի»-ում նմանօրինակ պայմաններով անցկացված միջոցառումը չի եղել ԿԳՄՍՆ համաձայնությամբ․ պարզաբանում՝ անցկացված հարսանիքի ու «ռաբիս երաժշտության» վերաբերյալ - RadioVan.fm

Онлайн

«Գառնի»-ում նմանօրինակ պայմաններով անցկացված միջոցառումը չի եղել ԿԳՄՍՆ համաձայնությամբ․ պարզաբանում՝ անցկացված հարսանիքի ու «ռաբիս երաժշտության» վերաբերյալ

2021-09-06 18:39 , Политика, 1405

«Գառնի»-ում նմանօրինակ պայմաններով անցկացված միջոցառումը չի եղել ԿԳՄՍՆ համաձայնությամբ․ պարզաբանում՝ անցկացված հարսանիքի ու «ռաբիս երաժշտության» վերաբերյալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) պարզաբանում է տարածել 2021 թվականի սեպտեմբերի 4-ին «Գառնի» պատմամշակութային արգելոցում տեղի ունեցած հարսանեկան արարողության վերաբերյալ։

Ընդգծվում է՝ ՊՈԱԿ-ի հայտարարությունն առ այն, թե, իբր, նմանօրինակ պայմաններով միջոցառումն անց է կացվել նախարարության համաձայնությամբ, չի համապատասխանում իրականությանը:

«ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է հասարակության մշակութային հասանելիության անխաթար ապահովումը, և դատապարտելի են այդ իրավունքի խաթարման երևույթները: Ըստ այդմ՝ ի պատասխան «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի 2021 թվականի օգոստոսի 12-ին արգելոցի տարածքում մասնավոր միջոցառում կազմակերպելու վերաբերյալ գրության՝ նախարարությունը հանձնարարել է՝ միջոցառումը կարող է անցկացվել միայն աշխատանքային ժամերին՝ կազմակերպության բնականոն գործունեությունը չխաթարող պայմանների ապահովմամբ, միջոցառման ընթացքում օգտագործել բացառապես դասական, հոգևոր, ազգային, ժողովրդական, ջազ, ռոք երաժշտություն և հեղինակային երգեր՝ առաջնորդվելով ՀՀ մշակույթի նախարարի 2014 թվականի հուլիսի 24-ի N 430-Ա «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության արգելոցների, արգելոց-թանգարանների և թանգարանների տարածքները վարձակալության տրամադրելու ընթացակարգով» սահմանված պահանջներով:

Ներկայում ուսումնասիրվում են խնդրին առնչվող մանրամասները, և համապատասխան միջոցառումներ կձեռնարկվեն ՊՈԱԿ-ի կողմից վերոնշյալ կարգի պահանջների և նախարարության հանձնարարականները շրջանցելու, ինչպես նաև հետագայում նմանօրինակ դեպքերը բացառելու ուղղությամբ»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում։

Նշենք՝ սեպտեմբերի 3-ին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»-ը թարմացրել էր ավելի վաղ տարածած հաղորդագրությունը՝ տեղեկացնելով, որ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը սեպտեմբերի 4-ին, ժամը 13։00-իցմինչև 22։00-ն,նախանշված միջոցառման պատճառով փակ կլինի։

Համացանցում այնուհետ տարածվել է տեսագրություն՝ ռաբիս երաժշտությամբ, որն, իբրև, հնչել է միջոցառման ժամանակ։

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանից պարզաբանել են, որ միջոցառման ընթացքում հնչել են «Գաթա» և «Ծիրանի» բենդ խմբերի կատարումները։

«Վերոնշյալ ռաբիսերաժշտությունը, հարակից տարածքի որևէ օբյեկտից հնչող կատարում է եղել»,-ընդգծվել է տարածած հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть