Այսօր և վաղը՝ անձրև, ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով - RadioVan.fm

Онлайн

Այսօր և վաղը՝ անձրև, ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

2017-04-14 22:30 , Общество, 887

Այսօր և վաղը՝ անձրև, ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Այսօրվանից սկսած մինչև ապրիլի 16-ը Հայաստանը գտնվելու է Միջերկարական ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում: Այդ մասին տեղեկացնում է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Չնայած տեղումնառատ եղանակին ջերմաստիճանի նվազում չի կանխատեսվում, քանի որ մոտեցող ցիկլոնը իր հետ բերում է նաև հարավային տաք օդային հոսանքներ»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:

Գագիկ Սուրենյանը հրապարակել է նաև մոտեցող հզոր ցիկլոնի ամպամածության ծածկը՝ արբանյակային լուսանկարի վրա:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը այսօր կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Лента

Рекомендуем посмотреть