Արցախում խաղաղապահ զորախմբի հրամանատար Մուրադովի առաքելությունն ավարտվում է - RadioVan.fm

Онлайн

Արցախում խաղաղապահ զորախմբի հրամանատար Մուրադովի առաքելությունն ավարտվում է

2021-09-07 15:03 , Политика, 979

Արցախում խաղաղապահ զորախմբի հրամանատար Մուրադովի առաքելությունն ավարտվում է

Սեպտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, որն ավարտում է իր առաքելությունը՝ որպես Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) խաղաղապահ զորախմբի հրամանատար։

Պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ՝ Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին՝ Արցախում խաղաղության պահպանման գործում ներդրած ջանքերի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ։

Հանդիպմանը, որին մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը, քննարկվել է Արցախում խաղաղապահ առաքելության ընթացքը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը։

Лента

Рекомендуем посмотреть