Սեպտեմբերի 15-ից եռամսյա նոր հավաք՝ պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման նպատակով - RadioVan.fm

Онлайн

Սեպտեմբերի 15-ից եռամսյա նոր հավաք՝ պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման նպատակով

2021-09-07 15:26 , Общество, 1281

Սեպտեմբերի 15-ից եռամսյա նոր հավաք՝ պահեստազորայինների  ռազմական ունակությունների կատարելագործման նպատակով

ՀՀ պաշտպանության նախարարությունն (ՊՆ) այսօր տարածած հաղորդագրությամբ հայտնում է, որ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 2-ի N 1409 - Ն որոշմամբ, 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա նոր վարժական հավաքներ: Ըստ անհրաժեշտության, հավաքների մասնակիցները կներգրավվեն նաև մարտական հերթապահության։

Նշվում է, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:

«Հավաքներին մասնակցելու ողջ ընթացքում քաղաքացիները կհամարվեն զինծառայողներ, կօգտվեն զինծառայողների համար սահմանված բոլոր բավարարումներից և սոցիալական արտոնություններից, կպահպանվեն նրանց քաղաքացիական աշխատատեղերը, ինչպես նաև հավաքների յուրաքանչյուր ամսվա համար կստանան վարձատրություն՝ նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափով՝ կախված զինվորական կոչումից և մի շարք այլ գործոններից։ Հավաքներին մասնակցությունը, օրացուցային հաշվարկով, կներառվի քաղաքացու զինվորական ծառայության կամ աշխատանքային ընդհանուր ստաժում:

Հավաքներից խուսափելը առաջացնելու է քրեաիրավական հետևանքներ»,-ասված է ՊՆ տարածած հաղորդագրությունում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ-ում սեպտեմբերի 15-ից եռամսյա նոր վարժանքներ են սկսվելու, որին կներգրավվի մինչև 869 քաղաքացի։

Հիշեցնենք՝ Հայաստանում այս պահին էլ ընթանում են եռամսյա վարժական հավաքներ․ դրանք մեկնարկել են օգոստոսի 25-ից և կշարունակվեն մինչև նոյեմբերի 25-ը։

Лента

Рекомендуем посмотреть